«Կամ, կամ»-ի իրականությունը. խորհրդարանական ծեծկռտուքների աշխարհաքաղաքական ենթատեքստը
07.10.2026 | 11:44
Նորմալ է, երբ պետության խորհրդարանում շահերի բախում է լինում, երբեմն՝ նույնիսկ ծեծկռտուք: Հակառակը ԽՍՀՄ-ի «խորհրդարանում» էր, որի անդամները միայն լսում էին և միաձայն քվեարկում:
Խնդիրն այլ է. ո՞րն է ծեծկռտուքի պատճառը, ինչո՞ւ կամո՞ւմ համար են Հայաստանի խորհրդարանի պատգամավորները միմյանց ծեծում:
Ուզենք թե չուզենք՝ Հայաստանն արդեն երկբևեռ է դարձել: Այդ հարցում նույնիսկ ուշացել ենք: Նախկին խորհրդային հանրապետություններից Էստոնիան, Լատվիան և Լիտվան երկբևեռ էին դեռ անցյալ դարի 80-ականների վերջին, իսկ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան՝ 21-րդ դարի սկզբից: Հայաստանի հասարակությունը երկար տարիներ չէր ցանկանում ընդունել պարզ ճշմարտությունը, այն է՝ «և՛, և՛»-ի գաղափարախոսությունը, համենայնդեպս այս ժամանակահատվածում, սպառվել է ու գոյություն չունի: Դրան արդեն վաղուց փոխարինել է «կամ, կամ»-ը:
Այլ կերպ ասած՝ ներկայում անհնար է ունենալ ռուսական ռազմաբազա և միաժամանակ «ուղևորվել» ԵՄ, լինել ՀԱՊԿ անդամ և ՆԱՏՈ-ին մերձեցման առերևույթ հայտ ներկայացնել, ամսական 2-3 անգամ մեկնել Վլադիմիր Պուտինի մոտ և Դոնալդ Թրամփի հետ ռազմավարական փաստաթղթեր ստորագրել: Սա այժմ անհնար է: Այդ իսկ պատճառով, երկբևեռ հասարակության նույնքան երկբևեռ խորհրդարանում ընդհարումները տրամաբանական են:
Պատգամավորներն արդեն առանց թաքցնելու ստիպված են սպասարկել խորհրդարանում իրենց «տեղավորած» այլ պետությունների ծառայությունների հրահանգները: Վստահ եմ՝ պատգամավորներից շատերը չգիտեն էլ, թե ինչն է ընդհարումների իրական պատճառը: Ոմանք մտածում են, թե պատճառը Կաթողիկոսն է, ոմանք էլ Նասիմի Մուսաևին են կասկածում: Այսինքն՝ նույնիսկ այս պարագայում, հասարակության մեջ և խորհրդարանում չգտնվեց գեթ մեկը, ով կբարձրաձայներ բուն խնդիրը և կհուշեր, թե ինչ իրական պատճառ ունի խորհրդարանական այս ծեծկռտուքը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ